Մշակույթի նախարարության դիրքորոշումը՝ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու կապակցությամբ
![]() ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ տեղի ունեցած հանրային քննարկումից: «ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է բացասական կարծիք՝ ներկայացնելով հիմնավորումներ: Սակայն և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց՝ հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը՝ հիմնավորումներով»: Նշենք, որ Մշակույթի նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկում էր հրավիրել: Հիշեցնենք, որ համացանցում մի խումբ օգտատերեր առաջարկել էին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքն անվանափոխել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Այս թեմայով MAMUL.am-ը նաև հարցում էր անցկացրել: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
