Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՀՀ ոստիկանությունը՝ Էդուարդ Շարմազանովի հայտարարության վերաբերյալ

509
Հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ., 16:55
ՀՀ ոստիկանությունը՝ Էդուարդ Շարմազանովի հայտարարության վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել.

«Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վարաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ:
Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնահատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաև դատաքննության ընթացքում: Ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն»: