Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Տիմոշենկոն հայտնվել է ռուսական պատժամիջոցների ցանկում

1540
Հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ., 14:15
Տիմոշենկոն հայտնվել է ռուսական պատժամիջոցների ցանկում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ տնտեսական միջոցներով տուժածների ցանկում՝ ի պատասխան Կիևի պատժամիջոցների. այս մասին համապատասխան փաստաթուղթն այսօր տեղադրվել է Ռուսաստանի կառավարության կայքում, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել. «Ուկրաինայի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ ՌԴ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին» ՌԴ վարչապետի հրամանագրի կատարման միջոցառումների մասին կառավարության որոշման մեջ: