Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գտնվել է կործանված Boeing 737 MAX 8-ի «սև արկղը»

1771
Հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ., 11:30
Գտնվել է կործանված Boeing 737 MAX 8-ի «սև արկղը»

Ինդոնեզիայում օրեր առաջ կործանված Boeing 737 MAX 8 ինքնաթիռի որոնողական աշխատանքների մասնակիցները գտել են օդանավի «սև արկղը»՝ ծովի մակերևույթից 30 մետր խորության վրա, հայտնում է Газета.ru-ն:

Հրապարակման համաձայն, ջրասուզորդների շնորհիվ հայտնաբերվել է թռիչքի ձայնագրիչը: Արկղը գտնվել է օդանավի բեկորներից քիչ հեռու, 30 մետր խորության վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը վթարի էր ենթարկվել Ջակարտայից դեպի Պանկալինանգ մեկնելու ընթացքում՝ անհետանալով ռադարների էկրանից: Ինքնաթիռում եղել է 189 մարդ, բոլորը մահացել են: