Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչպե՞ս կարելի է Զվարթնոցն ու Ազնավուրը հակադրել իրար և մարդկանց առաջարկել ընտրություն կատարել». Համլետ Պետրոսյան

452
Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ., 23:20
«Ինչպե՞ս կարելի է Զվարթնոցն ու Ազնավուրը հակադրել իրար և մարդկանց առաջարկել ընտրություն կատարել». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազնավուրն ընդդեմ Զվարթնոցի՞:

Ասեմ մինանշանակ, խիստ և ամենայն պատասխանատվությամբ: Սա ուղղակի զավեշտ է, մասնագիտական անկարողություն: Ինչպե՞ս կարելի է Զվարթնոցն ու Ազնավուրը հակադրել իրար և մարդկանց առաջարկել ընտրություն կատարել: Մշակույթի նախարարությունն ուղղորդող թե՞մոլորեցնող կառույց է: Եվ սա կոչվում է ազգային արժեհամակարգին ուղղված մշակութային քաղաքականությու՞ն»: