Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

374
Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ., 16:00
Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Արա Բաբլոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն.

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ: