Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Բորիս Բերեզովսկիի մասնակցությամբ համերգը հետաձգվում է

398
Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ., 14:20
Բորիս Բերեզովսկիի մասնակցությամբ համերգը հետաձգվում է

Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան. նրա մասնակցությամբ համերգը հետաձգվում է:

«Հարգելի երաժշտասերներ, դաշնակահար Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան, և այսօր՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա մասնակցությամբ նախատեսված համերգը հետաձգվում է։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում դաշնակահարին և հայցում համերգի տոմսեր ձեռք բերած երաժշտասերների ներողամտությունը։ Տեղեկացնում ենք, որ Բորիս Բերեզովսկու ելույթը կկայանա առաջիկայում. ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Գնված տոմսերը ուժի մեջ են»,- նշված է դաշնակահարի համերգի կազմակերպիչների հաղորդագրությունում։