Գերմանիայում նախկին բուժեղբայրն սպանել է շուրջ 100 պացիենտի
![]() Գերմանիայում նախկին բուժեղբայր Նիլս Հյոգելը խոստովանել է, որ սպանել է շուրջ հարյուր պացիենտի, հայտնում է DPA-ն: Դատարանի այն հարցին, թե համապատասխանում են իրականությանը նրա դեմ առաջ քաշված մեղադրանքները, նա հաստատական պատասխան է տվել: Դեռևս այս տարվա հունվարին գերմանական Օլդենբուրգ քաղաքի դատախազությունը Հյուգելին մեղադրեց 97 մարդու մահվան համար: Իսկ ընդհանուր առմամբ իրավապահները, հիմնվելով տոքսիկաբանական փորձերի վրա, նրան կասկածում էին 106 պացիենտի թունավորման համար: 2015 թվականի հունվարին Հյոգելին դատապարտել են ցմահ ազատազրկման 2 պացիենտի մահվան համար: Հետո ինքը խոստովանել է, որ Դելմենհորսթի և Օլդենբուրգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում սպանել է շուրջ 90 մարդու՝ նրանց տալով դեղամիջոցների մահացու չափաբաժին, որ հետո փորձի վերակենդանացնել նրանց՝ իր գործընկերների մոտ հանդես գալով փրկչի դերում: Նրա հանցավոր գործունեությունն առաջին անգամ նկատել է նրա գործընկերը՝ 2005-ին: Այդ ժամանակ պացիենտը ողջ էր մնացել մահացու ներարկումից հետո, իսկ բուժեղբորը դատապարտել էին 7,5 տարվա ազատազրկման՝ մահափորձի համար: Այդ դեպքից հետո իշխանությունները արտաշիրիմել են մի քանի մարմիններ և հաստատել դեղամիջոցի մահացու չափաբաժնի առկայությունը դրանցում: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
