«Բելառուսը ժողովրդավարական Հայաստանի հուսալի բարեկամն է». Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ով մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: «Չնայած ժողովրդավարական Հայաստանում առկա տարբեր տեսակետներին, հանձին Բելառուսի, Դուք միշտ ունեցել եք և կունենաք լավ և հուսալի բարեկամներ: Մենք Ձեզ հետ աշխատում ենք միասնական տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ռազմաքաղաքական միությունում՝ ՀԱՊԿ-ում: Եվ ինչ էլ ասեն կամ գրեն, մենք կատարում ենք մեր պարտավորությունները: Այն, ինչ սահմանված է մեր կազմակերպությունների շրջանակներում»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում «Белта» գործակալությունը: Արմեն Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին Հայաստանի հանդեպ բարեկամական դիրքորոշման համար, ինչպես նաև նշել, որ Բելառուսն այսօր կայուն և կանխատեսելի երկրի իմիջ ունի: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36