ԵՊՀ-ում բացվում է արաբական մշակույթի կենտրոն
![]() Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը: Արաբական մշակույթի կենտրոնը հովանավորվում է «Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն մշակութային» հիմնադրամի կողմից, որը հիմնադրել է քուվեյթցի բանաստեղծ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը 1989 թվականին Եգիպտոսում: Հիմնադրամի ջանքերով աշխարհի տարբեր համալսարաններում ստեղծվում են արաբական մշակույթի կենտրոններ, որոնց նպատակն է աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնել և ճանաչելի դարձնել արաբական մշակույթը: ԵՊՀ-ն և «Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն մշակութային» հիմնադրամը նախորդ տարի հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ իրականացվելու են արաբական մշակույթին վերաբերող գիտահետազոտական տարաբնույթ ծրագրեր։ Բացման արարողությանը ներկա են լինելու ԵՊՀ ղեկավարությունը և ՀՀ-ում հավատարմագրված արաբական երկրների դեսպանները, ինչպես նաև արաբական երկրներում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանները։ |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
