Գարրի Արզումանյանի աշխատանքների ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում
![]() Այսօր երեկոյան «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ASMA Միացյալ Նահանգների ծովանկարիչների միության անդամ Գարրի Արզումանյանի աշխատանքների ցուցադրությունը: «Քայլ» խորագրի ներքո կներկայացվեն նկարչի լավագույն աշխատանքներից: Գարրի Վանյայի Արզումանյանը ծնվել է 1986 թվականին Կապանում: Միքս ժանրով ստեղծագործող նկարչի գործերում գերակշռում է սիմվոլիզմն ու գույների գերիշխանությունը: Տպավորված լինելով Այվազովսկու նման մեծության գործերով՝ Գարրի Արզումանյանն ինքն իրեն խոստովանում է. «Ինձ համար մեծություն է Այվազովսկին. նրա տեխնիկան օգտագործելն անարգանք եմ համարում նրա մեծության հանդեպ: Միևնույն է, ոչ մեկը նրանից ավելի լավ ծովը չի պատկերի»: Ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Լյուբլյանայում, Մինսկում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Հայաստանում: Գարրի Արզումանյանի նկարների հիմնական թեման բնության տարերքներն են՝ օդն ու ջուրը: Կարևոր տեղ են գրավում ճանապարհը, ճանապարհ գնացող միայնակ անցորդը, կամ նավը ծովում… |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
