Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում Բոլթոնի կողմից արված հայտարարության մասին

1616
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 16:10
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում Բոլթոնի կողմից արված հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից Հայաստան այցի ընթացքում արված հայտարարությունը:

«Վերջերս ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը լքող Ռիչարդ Միլսի «հրաժեշտի» հայտարարությունը: Նա հրապարակայնորեն հանձնարարեց երկրի կառավարությանը հետևել տնտեսական քաղաքականության հարցերին և տեղի հասարակական կազմակերպություններին շռայլ ֆինանսավորում խոստացավ՝ կառավարությանը հետևելու համար: Թվում էր, թե ներքին գործերին միջամտելու այլ սանձարձակություն չէր կարող լինել: Պարզվեց, այդպես չէ: Օրերս Երևան այցելած ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց հրաժարվել միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից»: Նա նաև հայտարարեց, որ Ն. Փաշինյանից խորհրդարանական ընտրություններից հետո վճռորոշ քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսական փոխարեն»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն Բոլթոնին խորհուրդ է տվել նաև հասկանալ հետևյալ արտահայտության իմաստը, որն նա արել է «Ազատության»-ը տված հարցազրույցում.

«Հայաստանի համար իսկապես կարևոր է լինել ինքնիշխան, այլ ոչ թե կախված արտաքին ազդեցությունից»: