«Տարածիր Արվեստ» արշավը մատչելի է դարձնում հայկական արվեստը Հայաստանի և Արցախի աշակերտների համար
![]() Հոկտեմբերի 31-ին ՀԲԸՄ երևանյան գրասենյակի ցուցասրահում, Էյվա արվեստների հիմնադրամը «Դասավանդիʹր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ կազդարարեն «Տարածիր Արվեստ» կրթամշակութային արշավի մեկնարկի մասին, որի նպատակն է Հայաստանի և Արցախի խոցելի համայնքների՝ 11,000 դպրոցականների շրջանում խթանել արվեստի կրթությունը, նպաստել հայկական արվեստի ճանաչմանն ու տարածմանը: Միջոցառման ընթացքում տեղի կունենա ԱՐՎԵՍՏ խաղ-գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակների շնորհանդեսը՝ տարածելով հայկական արվեստը նաև աշխարհասփյուռ հայ համայքներում և կրթօջախներում, ինչպես նաև համաշխարհային հանրության շրջանում։ «Տարածիր Արվեստ» կրթական արշավի ընթացքում խաղային անմիջական և ազատ ինքնարտահայտմանը նպաստող միջավայրում երեխաները կբացահայտեն հայ նկարիչների յուրօրինակ աշխարհը, կճանաչեն հայկական լեռնաշխարհը, պատմությունը, բնությունը, հայի կերպարը արվեստագետների աչքերով։ Այդ նպատակով նախատեսվում է նվիրաբերել ավելի քան 500 ԱՐՎԵՍՏ խաղ-գրքեր Հայաստանի 6 մարզի և Արցախի 85 դպրոցներին («Դասավանդիʹր, Հայաստան» շահառուներ)՝ թիրախավորելով շուրջ 11,000 և ավելի երեխայի։
![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26

