Դիրիժոր Դեբորա Վոլդմանը տպավորված է Կամերային նվագախմբի հետ համագործակցությունից
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 28-ին հանդես եկավ հրավիրյալ դիրիժոր Դեբորա Վոլդմանի (Բրազիլիա) ղեկավարությամբ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգին ՀՊԿՆ-ը ներկայացրել է Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգային երեկոյին որպես մենակատար հանդես է եկել թավջութակահար Միքայել Նավասարդյանը: Միջոցառումն անցկացվել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: Դիրիժոր Դեբորա Վոլդմանը, ով եղել է լեգենդար գերմանացի դիրիժոր Կուրտ Մազուրի ասիստենտը, Հայաստանում էր առաջին անգամ: Բացի Մազուրից, Վոլդմանը համագործակցել է այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են Սըր Քոլին Դեւիսը և Քշիշտոֆ Պենդերեցկին: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ: «Իմ ամենասիրելի կոմպոզիտորներն են Մոցարտն ու Մալերը: Եվ երևանյան համերգային երեկոյին ընդգրկված էին հենց այս երկու կոմպոզիտորների գործերից: Ընդհանրապես, այստեղ՝ Հայաստանում, առկա է յուրահատուկ էներգիա: Ինձ շատ հաճելի է աշխատել հայ երաժիշտների հետ, մենք իրար շատ լավ ենք հասկանում: Հայ երաժիշտները շատ բաց, ջերմ մարդիկ են ու ամեն ինչ շատ արագ են ընկալում»,- նշել է Դեբորա Վոլդմանը: ![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26

