Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի նախագահական ընտրություններում առաջ է անցնում Սալոմե Զուրաբիշվիլին

1590
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 10:25
Վրաստանի նախագահական ընտրություններում առաջ է անցնում Սալոմե Զուրաբիշվիլին

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանի նախագահական ընտրություններում առաջ է անցնում անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Նման տվյալներ է ներկայացրել Վրաստանի ԿԸՀ-ն՝ ձայների 75%-ի հաշվարկից հետո, փոխանցում է BBC-ն:

ԿԸՀ տվյալների համաձայն՝ Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 38,9%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 37,35%-ը:

Վրաստանում նախագահական ընտրություններ են անցկացվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին: Վրացական օրենսդրության համաձայն՝ եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների ավելի քան 50%-ը, ապա ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: