Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Թբիլիսիի պատշգամբը, որտեղ Թումանյանը սիրում էր ընդունել իր հյուրերին». Ռուբեն Շուխյան

865
Կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ., 19:10
«Թբիլիսիի պատշգամբը, որտեղ Թումանյանը սիրում էր ընդունել իր հյուրերին». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում գտնվող թիֆլիսահայ հասարակական գործիչ Իոսիֆ Շանշինյանի տան երրորդ հարկը ներկայումս «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն է հանդիսանում: Հայ մեծ բանաստեղծն իր ընտանիքով այս տանն է ապրել 1909-ից մինչ իր մահը՝ 1923 թվականը։ Այստեղ կարելի է տեսնել նաև այն հայտնի ամառային պատշգամբը, որտեղ Թումանյանը սիրում էր հյուրընկալել իր բազմաթիվ հյուրերին: Այդ նույն պատշգամբում 1914-ին արված պատմական լուսանկարում՝ գրականության և մշակույթի հայ ականավոր գործիչներն են և իրենց հարազատները. ձախից աջ՝ Աշխեն Թումանյան, Հովհաննես Թումանյան, Սուսաննա Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Նվարդ Թումանյան, Վահան Տերյան, Հակոբ Այվազյան, Լևոն Շանթ, Մարտիրոս Սարյան, Մարիամ Դեմիրճյան, Թամարա Թումանյան, քահանա Հովհաննես Տեր-Մարտիրոսյան»: