Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում պատրաստվում են նախագահական վերջին ուղիղ ընտրություններին

1770
Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 15:05
Վրաստանում պատրաստվում են նախագահական վերջին ուղիղ ընտրություններին

Վրաստանում հոկտեմբերի 28-ին կանցկացվեն նախագահական վերջին ուղիղ ընտրությունները: Նախագահ կընտրվի 6-ամյա ժամկետով, գրում է BBC-ն:

Նախագահական մրցավազքի ֆավորիտ են համարում երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիին:

Զուրաբիշվիլիի գլխավոր մրցակիցներն ընդդիմադիր թեկնածուներն են, ովքեր ևս նախարարական պաշտոններ էին զբաղեցնում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի օրոք:

Նոր նախագահը կընտրվի 6-ամյա ժամկետով և կփոխարինի Գեորգի Մարգվելաշվիլիին, ով զբաղեցնում է նախագահի պաշտոնը 2013թ.-ից:

Նոր կանոնադրության համաձայն՝ նախագահը նախկինի պես կլինի պետության ղեկավարն ու երկիրը կներկայացնի միջազգային հարթակում, սակայն որոշումների ընդունման հարցում նախագահի լիազորությունները սահմանափակ կլինեն: