Ներկայացվեցին Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները
![]() Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները։ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հայ մեծ կոմպոզիտորի դաշնամուրային գործերը ներկաների ունկնդրմանը ներկայացրին Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը և Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության դոկտոր, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը։ Կամերային համերգի ընթացքում Արմինե Գրիգորյանն ու Րաֆֆի Խարաջանյանը ներկայացրին դաշնամուրային զուգանվագ։ Խաչատրյանական երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործություններն ընդգրկող ձայնասկավառակի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
