Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Չինաստանում դանակով զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա և 14 երեխայի վնասել (տեսանյութ)

1828
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 10:50
Չինաստանում դանակով զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա և 14 երեխայի վնասել (տեսանյութ)

Չինաստանի Չունցին քաղաքում զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա և 14 երեխայի վնասել, փոխանցում է NTV-ն՝ հղում անելով Չունցինի ոստիկանությանը:

Նշվում է, որ 39-ամյա կինը հարձակում է գործել առավոտյան մանկապարտեզի դարպասների մոտ, երբ երեխաները վերադառնալիս են եղել մարզանքից:

Մանկապարտեզի աշխատակիցներին և պահակներին հաջողվել է կանգնեցնել կնոջը, դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան ձերբակալել են:

Կնոջ արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում:

Չինաստանում դանակով զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա և 14 երեխայի վնասել