Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կարեն Կարապետյանը կարող է պաշտոն ստանալ. Коммерсант

1727
Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 12:50
Կարեն Կարապետյանը կարող է պաշտոն ստանալ. Коммерсант

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է բարձր պաշտոն ստանալ «Զարուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմում, գրում է Коммерсант պարբերականը:

«Կարապետյանը կարող է զբաղեցնել անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Հրայր Սիմոնյանը՝ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը»,- գրում է պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Կ. Կարապետյանն ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական ընկերություններում: 2011–2012թթ. եղել է «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահը, 2012թ.՝ «Գազպրոմ մեժռեգիոնգազ»-ի գործադիր տնօրենի տեղակալը, 2015-ին՝ «Գազպրոմ էներգոհոլդինգ»-ի գործադիր տնօրենի տեղակալը:

2016-ի սեպտեմբերից 2018-ի ապրիլը ղեկավարել է ՀՀ կառավարությունը: