Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Շիրակի երկրագիտական թանգարանին կտրամադրվի 10 միլիոն դրամ

499
Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 23:15
Շիրակի երկրագիտական թանգարանին կտրամադրվի 10 միլիոն դրամ

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը կտրամադրեն 10 միլիոն 532 հազար դրամ: Թանգարանի հիմնանորոգմանն աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին միանալու համար մշակույթի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ստորև ներկայացված պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ-ներին).

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»
2. «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»
3. «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն»
4. «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»
5. «Պետական կամերային երաժշտական թատրոն»
6. «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն»
7. «Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն»
8. «Երևանի խամաճիկների պետական թատրոն»
9. «Երևանի կամերային պետական թատրոն»
10. «Բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն»
11. «Երևանի մնջախաղի պետական թատրոն»
12. «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն»
13. «Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն»
14. «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»
15. «Հայաստանի պարի պետական անսամբլ»
16. «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիկ նվագախումբ»
17. «Հայաստանի երգի պետական թատրոն»
18. «Կոմիտասի անվան պետական քառյակ»
19. «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա»
20. «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
21. «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն»
22. «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն»
23. «Հայաստանի պատմության թանգարան»
24. «Հայաստանի ազգային պատկերասրահ»
25. «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»
26. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
27. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»
28. «Փայտարվեստի թանգարան»
29. «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»
30. «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)»
31. «Հովհաննես Թումանյանի թանգարան»
32. «Սերգեյ Փարաջանովի թանգարան»
33. «Երվանդ Քոչարի թանգարան»
34. «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»
35. «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան»
36. «Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան»
37. «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան»
38. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան»
39. «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան»
40. «Հայաստանի ազգային գրադարան»
41. «Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան»
Դրամահավաքը շարունակվում է. Շիրակի երկրագիտական թանգարանը համատեղ ուժերով հիմնանորոգելու նախաձեռնությանը միանալու կոչով մշակույթի նախարարությունը եւս մեկ անգամ դիմում են անհատ քաղաքացիներին եւ կազմակերպություններին:
Նախաձեռնությանը միանալու համար կարող եք փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարով՝ ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ, Հ/Հ 16013018293602 (ՀՀ դրամ):