Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սաուդցի լրագրողի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի աջակցության». Իրանի նախագահ

1698
Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 14:30
«Սաուդցի լրագրողի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի աջակցության». Իրանի նախագահ

Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի աջակցության: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, փոխանցում է ТАСС-ը:

«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող էր նման հանցագործություն կատարել՝ առանց ԱՄՆ-ի աջակցության: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ժամանակակից դարաշրջանում նման սպանության ականատես կլինենք»,- ասել է նա:

Բացի այդ, Իրանի նախագահը դատապարտել է Խաշոգջիի սպանությունն ու Թուրքիային կոչ արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաշոգջիի մասնատված մարմինը հայտնաբերվել է ջրհորում: