«Անհրաժեշտ է միշտ լսել սրտի և հոգու կանչը». այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
![]() «Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին…»: Սոս Սարգսյանը: Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Վարպետը մեզ հետ չէ, բայց կան նրա ֆիլմերը, Համազգային թատրոնն ու այն մեծ ժառանգությունը, որը նա թողել է: Սոս Սարգսյանը 1954 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1954–91 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991 թ-ից ղեկավարել է Համազգային թատրոնը: 1992 թ-ից դասավանդել է Երևանի թատերարվեստի և կինոյի պետական ինստիտուտում (1998–2005 թթ-ին՝ ռեկտոր, 2003 թ-ից՝ պրոֆեսոր): Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: Լավագույն կինոդերերից են՝ Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983–2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: Նա հանդես է եկել նաև ասմունքով: Գրել է «Վարագույրից այս կողմ» (1991 թ.), «Ընդհատում» (2000 թ.), «Մենք ու մերոնք...» (2010 թ.) գրքերը: Հայ բեմի և կինոյի վարպետը մահացել է 2013թ-ին՝ 83 տարեկանում: Սոս Սարգսյանի մտքերից՝ «Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ոʹչ Խորիկը կա, ոʹչ Ֆրունզը, ոʹչ մեկը չկա. ձեն ձենի տված՝ գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում. լռություն է։ Գիտե՞ք՝ սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու՝ ուրիշ»: «Արվեստը ճաշակ է, ճաշակ: Կա ճաշակ՝ արվեստ կա»: «Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս»: «Լացկան եմ. ամեն չնչին բանից վիրավորվում, լացում եմ. առանց պատճառի էլ եմ լացում…»: «Դերասանի կյանքը շատ հարուստ կյանք է, պարզվում է»: |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42




