Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մի խումբ օգտատերեր սխալ են հասկացել Լենա Նազարյանի խոսքը

418
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 18:20
Մի խումբ օգտատերեր սխալ են հասկացել Լենա Նազարյանի խոսքը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի այսօրվա հայտարարությունը համացանցի մի խումբ օգտատերեր սխալ են հասկացել ու սկսել են քննադատել նրան:

Հիշեցնենք՝ Նազարյանը կոչ էր արել Ազգային ժողովին չընտրել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գնան խորհրդարանը լուծարելու ճանապարհով: Նա հավելել էր, որ վարչապետի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում ու նպատակն իրավական ընթացակարգ ապահովելն է:

«Երբ Լենա Նազարյանը կոչ է անում վաղը չընտրել Նիկոլ Փաշինյանին, վատ բան չի անում։ Թե չէ քոփի փաստ արած մեկնաբանություններով Նազարյանին հանեցին ազգի դավաճան»,- գրել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը: