Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել

360
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 16:05
ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել

ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել. «2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքներ չեն ստացել»: