«Ժողովրդի կամքը չարտահայտող խորհրդարանը պետք է ոչ թե լուծարվի, այլ անհապաղ «ոչնչացվի». Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աներկբա է, որ ֆուտբոլային դիվանագիտության տապալված «ճարտարապետները» քաղաքական դաշտում հերթական ձախողումն են արձանագրելու... Երբ արդարության համար պայքարողները դեռևս ձեր ընկալմամբ դանակավորներ են, ապա պարզապես պետք է արձանագրել, որ դուք եք ժողովրդին սարքել դանակավոր: Սակայն դա իրականում այդպես չէ: Եթե ոմանց անձնապես չճանաչեի՝ գուցե միամտորեն հավատայի դրանց «անկեղծությանը»... Հեղափոխված որոշ չուգոններ կամ ժանգոտվելու խայսաթ ունեցող այլ մետաղներ երբեք չեն «թռնի» իրենց շեֆի կամքից... Երբեք չի մոռացվի, որ ձեր նմանները մեր կյանքը դարձրել էին դժոխք... Այո՛, ԱԺ արտահերթ ընտրությունները ծայրահեղ անհրաժեշտություն են...եվ օր առաջ պետք է ազատագրվել անցյալի դառը հիշողություններից: Ոչ մի պարագայում չպետք է վերադառնալ անցյալ. շուրջ երեսուն տարի չենք կարողանում մաքրվել այդ կեղտից: Այդ կեղտն ամենուրեք «հետապնդում է» մեզ: Ժողովրդի կամքը չարտահայտող խորհրդարանը՝ պետք է ոչ թե լուծարվի, այլ անհապաղ պետք է «ոչնչացվի»: Իշխանության այս ճյուղը վերածվել է չարորակ ուռուցքի և և հապաղելու պարագայում մետաստազները կարող են տարածվել և կործանել մի ամբողջ համակարգ, մի ողջ ժողորվրդի: Չպետք է հապաղել և վերջ... Ժողովուրդը, որը չի ուզում մահանալ, իրավունք ունի ապրելու...»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00