Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լենա Նազարյանը՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու մասին

402
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 14:45
Լենա Նազարյանը՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու մասին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով լուծարվի»,- գրել է Նազարյանը:

«Ազատության» հետ զրույցում նա նաև նշել է, որ վաղը՝ ժամը 12-ին տեղի կունենա նիստը: «Կլինի ելույթ, հարցուպատասխան, ինչպես որ կարգն է: Մենք գնում ենք Ազգային ժողովը լուծարելու ճանապարհով»,- հավելել է «Ելք»-ի ղեկավարը:

Հարցին՝ մյուս խմբակցությունների հետ կլինե՞ն քննարկումներ և բանակցություններ, Լենա Նազարյանն ասել է, որ այդ թեմայով բանակցություններ արդեն տեղի են ունեցել: «Իրենք արդեն հայտարարություններ արել են այդ հարցի հետ կապված և վստահ եմ, որ կպահպանեն այն»: