Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

243
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 14:10
«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն այսօր է։ ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով. «Իրավաբանների մի մասը կարծում է, որ պետք է լինի թեկնածու, որը չի ընտրվի, այնուհետև լինի երկրորդ փուլ, որից հետո արդեն խորհրդարանը կլուծարվի»,- լրագրողների հետ զրույցում նշել էր փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: