Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՀՀԿ-ն երեկ ոչ թե իր կշիռը, այլ անզորությունը ցուցադրեց». Ն. Զոհրաբյան

293
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 13:00
«ՀՀԿ-ն երեկ ոչ թե իր կշիռը, այլ անզորությունը ցուցադրեց». Ն. Զոհրաբյան

«Հորդորս է Հանրապետական կուսակցությանը, որպեսզի չփորձեն վերջին անգամ սեպ խրել այն փոփոխություններին, որոնք արվելու են խորհրդարանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ ինքը միշտ առաջնորդվում է ռացիոնալ տրամաբանությամբ:

«Շատ դեպքերում մեր խորհրդարանն առաջնորդվում է իռացիոնալ տրամաբանությամբ, ես հույս ունեմ, որ այս անգամ կհաղթի սթափ տրամաբանությունը, որովհետև իրենք ևս իրենց ելույթներում բազմիցս ասել են, որ նոր ընտրական օրենսգիրքը ժողովրդավար ընտրական ընթացակարգեր է սահմանում, քան գործողը: Այն, ինչ իրենք արեցին երեկ, որևէ քաղաքական տրամաբանության չէր ենթարկվում»,- իր խոսքում նշեց նա:

Զոհրաբյանը հայտնեց, որ «Ելք» խմբակցությունը միացել է ստորագրահավաքին, իսկ ՀՅԴ-ն հրաժարվել է ստորագրել, սակայն, հայտնել է, որ կմասնակցեն քվեարկությանը. «Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվում են»։

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքին մասնակցել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, որոնք ավելի վաղ միացել էին դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հայտարարությանը:

Հիշեցնենք՝ ստորագրահավաքը վերաբերում է երկուշաբթի արտահերթ նիստ գումարելուն, որի օրակարգում կրկին ԸՕ փոփոխությունն է լինելու: