Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արսեն Թորոսյանի գրառումը՝ «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած նորածնի դեպքի առթիվ

653
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 13:30
Արսեն Թորոսյանի գրառումը՝ «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած նորածնի դեպքի առթիվ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է։ Հոկտեմբերի 20-ին մահացած երեխայի դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և մենք մասնագիտական և անկողմնակալ աջակցություն ենք ցուցաբերելու իրավապահ մարմիններին՝ այդ ցավալի դեպքի բոլոր մանրամասները պարզելու հարցում։

Ցավակցում եմ մահացած երեխայի ծնողներին և բոլոր հարազատներին»։

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի պատճառով, նորածին երեխան մահացել է: