Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սկսում եմ վախենալ...». Ստյոպա Սաֆարյան

656
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 15:05
«Սկսում եմ վախենալ...». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատ ընտրություններ կլինեն, եթե ռեյտինգայինը պահպանվեց։ Վստահաբար կպնդեմ, որ վատ պառլամենտ կլինի, քանզի հետհեղափոխական մթնոլորտում վարկանիշայինով ընտրությունն ամեն ինչի մասին է լինելու (հեղափոխության մեջ ներդրում ունենալու, լավ մարդ կամ բարեգործ-ավտարիտետ լինելու), բայց ոչ պրոֆեսիոնալների, գաղափարների հաղթանակի։ Ու դա վախենամ անակնկալներով լեցուն ու վատ ընտրություն լինի նաև Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի համար, որովհետև այդ ամենը հենց ճչացող ու վճռորոշ կարող է լինել այդ խմբակցությունում։ Անկեղծ սկսում եմ վախենալ, որովհետև ևս 5 տարի անփորձ ու անհմտություն վիճակներով լիքը ներքին ու արտաքին քաղաքական հետևանքներ (խորհրդարանի թուլություն ու գործադիրի թելադրող վիճակ, արտաքին քաղաքականություն ու խորհրդարանական դիվանագիտություն) է բերելու»։