Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

1259
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 12:15
Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Ըստ այդմ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարեցված 2018թ. հոկտեմբերի 23-ից, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշենք, որ Վիկտոր Մնացականյանը Միքայել Մինասյանի սանիկն է, ով, ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի, ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը: