Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. «Ժամանակ»

246
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 09:50
Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երբ Երդվյալ ազատամարտիկների միության համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորական կազմն էական փոփոխության է ենթարկվելու, շատերը սկսեցին գուշակել, թե ներկա պատգամավորներից ով կարող է զրկվել մանդատից:

ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանն իրենց հայտնել է, որ արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը, ով մինչև ընտրություններ կարող է նշանակվել դեսպան որևէ եվրոպական երկրում: Պատգամավորական մանդատին հրաժեշտ կտան «Ծառուկյան» դաշինքի քաղաքական թիմի այլ անդամներ ևս, իսկ նրանց կփոխարինեն մարդիկ, ովքեր մինչև այս պատգամավոր չեն եղել»:

Մանրամասները՝ թերթի համարում: