Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ելք»-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց

371
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 17:40
«Ելք»-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Մինչ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կողմ չէ ներկայացված նախագծին, ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, վերջինները նշել էին, որ դեմ են դեկտեմբերին արտահերթ անցկացնելու գաղափարին, բայց այսօր կողմ կքվեարկեն ԸՕ փոփոխություններին: ԸՕ նախագծին կողմ էին արտահայտվել «Ելք»-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը:

Տեղեկացնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք: