Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մինչև ե՞րբ եք անտեսելու». Երվանդ Վարոսյան

444
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 23:10
«Մինչև ե՞րբ եք անտեսելու». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ արդարադատության հարգելի նախարար Արտակ Զեյնալյան, տեղյակ ե՞ք արդյոք, որ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների ծանրաբեռնվածությունն արդեն յուրաքանչյուրի մոտ 60 քրեական գործի սահմանն է հատել։ Ինչը նշանակում է, որ պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելն անհնար է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվճար ՈՐԱԿՅԱԼ իրավաբանական օգնության ապահովումը պետության պարտավորությունն է, մինչև ե՞րբ եք անտեսելու իմ կողմից առնվազն 10 հանրային պաշտպանի նոր հաստիքների համար բավարար ու այսօր էլ պետական բյուջեից փոխանցվող, սակայն ոչ նպատակային ծախսվող գումարների առկայությունը»։