Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ուշադիր հետևելու եմ այս խնդրի լուծմանը...». Աշոտ Ասատրյան

329
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 16:40
«Ուշադիր հետևելու եմ այս խնդրի լուծմանը...». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծես սառույցը տեղից շարժվում է ու Երևանը կրկին հանգիստ շնչելու է։ Այսօր տեղեկացա, որ ոստիկանության և որոշ թաղապետարանների միահամուռ աշխատանքի արդյունքում, քաղաքը փողոցային շուկա վերածած անձինք արդեն զգուշացվել են, որպեսզի մաքրեն տարածքները, անցնեն օրինական դաշտ ու քաղաքի ամեն սանտիմետրը շուկա և զիբիլանոց չսարքեն։ Ուշադիր հետևելու եմ այս խնդրի լուծմանը, քանի որ արդեն մի քանի ամսից կոնկրետ հատվածներում որևէ քայլ չէր ձեռնարկվել։

Բոլորը ունեն աշխատելու և օրվա գումար վաստակելու իրավունք, սակայն դա չպետք է վնասի քաղաքին ու մյուս բնակիչներին։ Ամեն մարդ պետք է յուրովի վերաբերի իր քաղաքին»։