«Կարո՞ղ են լինել դավադրություններ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ֆեյսբուքյան ուղիղ եթերով Նիկոլ Փաշնյանը խոսել է մի քանի կարևոր հարցերի մասին: Նախ շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուներին և ժողովրդին: «Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկացել են իրենց կամքն արտահայտել այս ընտրություներում, նրանց խոչընդոտող չի եղել: Ինչպես ազատ, թափանցիկ ընտրություններով հասել ենք իշխանության, այնպես էլ, հարկ եղած դեպքում՝ ազատ, թափանցիկ ընտրություններով կհեռանանք ընտրություններից: Մեր ամբողջ նպատակը դա է, հենց դրան եմ ուզում հասնենք մենք»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով շահարկվող հարցին, թե կառավարությունում անփորձ պաշտոնյաներ են, ասաց. «Մեր կառավարությունում կան շատ երիտասարադ, տարիքով, անփորձ և փորձված, նախկինում պաշտոններ զբաղեցրած և չզբաղեցրած մարդիկ...: Միայն մի չափանիշով մեր կառավարությունը բալանսավորված չէ, որ այնտեղ չկա կին կառավարիչ: Այդ առումով, ուզում եմ շնորհավորել էջմիածինցիներին, որ Էջմիածինն ունեցավ կին քաղաքապետ»: Ըստ Փաշինյանի, հաճախ են իրեն հարցնում, թե կարո՞ղ են լինել դավադրություններ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար: «Տեսականորեն, այո, ամեն ինչ հնարավոր է: Բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ չեն անելու նման բան: Եթե այդպիսի բան տեղի ունենա՝ իր խոսքը դարձյալ պետք է ասի ժողովուրդը: Թույլ չտա՛ք, որ ձեր իշխանությանը որևէ մեկը կասկածի տակ առնի»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00