Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
![]() Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը (Բրազիլիա) հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Դիրիժորը կղեկավարի նվագախմբի՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը: Համերգային երեկոյին ՀՊԿՆ-ի հետ որպես մենակատար հանդես կգա Միքայել Նավասարդյանը (թավջութակ): Համերգային ծրագրում ընդգրկված են Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգն անցկացվում է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: Նշենք, որ Դեբորա Վոլդմանը ծնվել է Սան Պաուլոյում (Բրազիլիա): Երաժշտությամբ սկսել է զբաղվել Բուենոս Այրեսում: 2002-ին կատարելագործվել է Ֆրանսիայում՝ Փարիզի երաժշտության և պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում: Համագործակցել է այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Սըր Քոլին Դևիսը և Քշիշտոֆ Պենդերեցկին: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ: |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42
