Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին՝ խաչատրյանական փառատոնին
![]() Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կամերային երաժշտության երեկո էր: Կարեն Շահգալդյանը (ջութակ), Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ) հանդիսատեսին ներկայացրել են Արամ Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին: Համերգային երեկոյի ընթացքում Կարեն Շահգալդյանը և Լիլիթ Զաքարյանը ներկայացրել են մեծանուն կոմպոզիտորի Երգ-պոեմը աշուղների հիշատակին, «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից նոկտյուրնը, թիվ 1 պարը: Կարեն Շահգալդյանը ներկայացրել է կոմպոզիտորի հազվադեպ կատարվող մենանվագ ջութակի սոնատ-մենախոսությունը: Խաչատրյանի մենանվագ դաշնամուրի համար պոեմը և դաշնամուրի սոնատինան կատարել է Լիլիթ Զաքարյանը, իսկ համերգային երեկոյի ավարտին հնչել է Խաչատրյանի տրիոն: Ջութակահար Կարեն Շահգալդյանը փաստել է՝ Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործություններում մենք տեսնում ենք բոլորովին այլ Խաչատրյանի, ով այդքան էլ ծանոթ չէ մեզ, բայց պակաս հետաքրքիր չէ: Շահգալդյանի խոսքով՝ Խաչատրյան տրիոյով անգամ ձայնասկավառակ են ձայնագրել՝ նվիրված Խաչատրյանի կամերային երաժշտությանը: Նշենք, որ հոկտեմբերի 18-ին մեկնարկած Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնն առաջիկա մեկ ամսվա ընթացքում 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։ Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ ![]() ![]() ![]() |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42



