Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Այսօր դերասան Երվանդ Ենգիբարյանի հիշատակի օրն է

1487
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 16:10
Այսօր դերասան Երվանդ Ենգիբարյանի հիշատակի օրն է

Երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացավ 2013 թվականին ավտովթարից՝ 30 տարին նոր լրացած:

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանի որդին՝ Երվանդը, ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 21-ին:

2004 թվականից աշխատել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:

Մարմնավորել է տարբեր կերպարներ «Խելքից պատուհաս», «Ռևիզոր», «Շահանե դու իմ… », «Մորգանի խնամի» և այլ ներկայացումներում:

Խաղացել էր «Ջոկեր», «Լքյալները», «Հրեշտակների դպրոց», «Խաչագողի հիշատակարան», «Երեք ընկեր» և այլ ֆիլմերում:

2013 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես լավագույն դերասան:

Նրա վերջին խաղացած դերը «Քայլ Ձիով» ֆիլմում էր: