Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Բնական է, որ իմ ֆակտորն էլ կար...». Սասուն Միքայելյանը` որդու հաղթանակի մասին

229
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 14:15
«Բնական է, որ իմ ֆակտորն էլ կար...». Սասուն Միքայելյանը` որդու հաղթանակի մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, արձագանքելով քննարկումներին, ըստ որի՝ որդին՝ Սևակ Միքայելյանը Հրազդանի քաղաքապետ ընտրվեց իր շնորհիվ, «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է. «Պատասխանելով Լևոն Ստեփանյանի այն հայտարարությանը, որ Սևակ Միքայելյանի հաղթանակը հոր շնորհիվ է լինելու, կասեմ, որ ինքը նախ իր հորն է վիրավորել. թող ինքն էլ իր հոր շնորհիվ անցներ ու կարողանար ձայներ հավաքել: ՔՊ-ի կողմից որդուս չաջակցելն ավելի ազնիվ եղավ մեր կողմից, քանի որ դա նպաստեց ազատ ընտրությանը և իմ որդին բարձր ձայներով հաղթեց: Բնական է, որ իմ ֆակտորն էլ կա, բայց միայն դրան չես կարող վերագրել: Սասուն Միքայելյանի որդիները քաղաքում իրենց գործունեությունն ու շրջապատն են ունեցել, մարդկանց են օգնել, իրենց դերակատարումն են ունեցել»:

Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: