«Կապանում դեռ ամռանը կարծիքներ կային, որ ՔՊ-ի թեկնածուն, ով էլ լինի, հաղթելու խնդիր է ունենալու». Վահե Սարուխանյան
Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապանում ընտրություն է կատարվել անձերի միջև, ոչ թե կուսակցությունների։ Մի քիչ սիրողական է ամեն ինչ Հունան Պողոսյանի նշանակման վրա բարդելը, չնայած ի թիվս այլ սյունեցիների, կապանցիներն էլ ոգևորված չէին էդ փաստից, ու նշանակումը որոշակի բացասական գործոն հաստատ ունեցել է։ Բայց Կապանում դեռ ամռանը կարծիքներ կային, որ ՔՊ-ի թեկնածուն, ով էլ լինի, հաղթելու խնդիր է ունենալու։ Կապանն ու Սյունիքն ընդհանրապես հեռու են Երևանից, ու էստեղ չի անցնում "հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի էսինչին պիտի ընտրեք" թեզը։ Էստեղ կարևոր է մարդու վաստակը, անունը, հարգանքը, անձի շուրջ մթնոլորտը, կարծիքները։ Գևորգ Փարսյանի հայրը՝ շինկանտորի Ռազմիկը, հայտնի մարդ է, դրական ֆիգուր է ըստ էության, ու որդու հաղթանակի մեջ նրա անվան դերը շատ մեծ է։ Այլ հարց է, իհարկե, թե հոր համար որդուն ընտրելը որքանով է ճիշտ, բայց փաստը դա է։ Փարսյանի տղան նրա ընկերության տնօրենն է, այսինքն՝ հորը ճանաչողները ինչ-որ չափով թերևս գիտեն նաև որդուն, որի արած-չարածն այլ թեմա է։ Թե ՔՊ-ական Նարեկ Բաբայանը, թե նրա կուսակից, համայնքապետի ժպ Նարեկ Ղահրամանյանը Կապանի չափանիշներով, կարելի է ասել, դեռ ճանաչելի, ընկալելի չեն, մաքուր երիտասարդներ են, բայց անուն չեն հանել դեռ, և հետևաբար երկուսն էլ, անկախ Նիկոլի սատարումից, կապանցիների կողմից թիվ մեկ պոստի համար ընդունելի լինելու խնդիր ունեին։ Ես իրավիճակն էսպես եմ ընկալում»։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36