Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Վաղուց ժամանակն է Գագիկ Խաչատրյանին, Տիգրան Սարգսյանին և այլոց պատասխանատվության կանչելու». Ոսկան Սարգսյան

353
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 17:30
«Վաղուց ժամանակն է Գագիկ Խաչատրյանին, Տիգրան Սարգսյանին և այլոց պատասխանատվության կանչելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Հիշո՞ւմ եք արհեստավարժներից բաղկացած կառավարությունը, Տիգրան Սարգսյանին, ով Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից Հայաստան մեծ վարկեր էր բերում և թոզմիշ անում: Կոստոյումով, փողկապով պրոֆեսիոնալ մի պաշտոնյա ավելի է թալանում, քան ավտոմատով զինված 100 ավազակ: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը կարողացել է իշխանությունն երկար պահել, որովհետև ներգրավվել է պրոֆեսիոնալներին: Վաղուց ժամանակն է Սերժի թիմի պրոֆեսիոնալներին՝ Գագիկ Խաչատրյանին, Տիգրան Սարգսյանին և այլոց իրենց արածների համար պատասխանատվության կանչելու: Հո միայն հեղափոխություն ասելով չէ...»: