Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Շահեն Հարությունյանի հարցազրույցին
«Ես Կապանի հանրահավաքում ասացի, որ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ հարց եմ տվել Հունան Պողոսյանին և ստացել եմ պատասխան, որն ինձ բավարարել է: Ես ուրախ եմ, որ դրանից հետո հրապարակվեց Շահեն Հարությունյանի հարցազրույցը, որում ասում էր, որ Հունան Պողոսյանն, իրականում, չի հարվածել Շանթ Հարությունյանին»,- լրագրողների հետ զրույցում խոսելով Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասին, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Տեղեկացնենք, օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում, Շահեն Հարությունյանն անդրադառնալով 2013-ին հոր նկատմամբ իրականացված բռնությանը վերաբերող հարցին, ասել է. «Կոնկրետ Հունան Պողոսյանը հարված չի հասցրել, բայց թույլատրել է, որ կատարի այն, ինչ եղել է հորս նկատմամբ, երբ իր ներկայությամբ բռնություն է եղել»։ Հարցին՝ իսկ թե ինչո՞ւ է 2013-ին Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի անունը հնչեցրել, Շահեն Հարությունյանն ասել է. «Թյուրըմբռնում է տեղի ունեցել, հայրս Նիկոլ Փաշինյանին չի ասել, որ Հունան Պողոսյանն իրեն հարվածել է»։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00