Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ղեկը աջ» նախաձեռնության բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

324
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 12:05
«Ղեկը աջ» նախաձեռնության բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ: Վարորդները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը: «Մեքենաները շատ են՝ 2000-ից ավելի, և հիմա բոլորը կանգնած են սահմանին»,- նշում են նախաձեռնության անդամները:

«Օրենքն այս պահին արգելում է, ընթացակարգ չկա»,- իր խոսքում նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Մենք ուզում ենք, որ այս հարցը կարգավորվի ի շահ ՀՀ քաղաքացու»,- նշեցին մասնակիցները:

«Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, Կառավարությունը չի կարող ընդունել որոշում, որը բեկանում է օրենքը»,- արձագանքեց Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվել է աջ ղեկով մեքենաների ներմուծումը: