Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտության մասին

384
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 11:20
Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտության մասին

Հայաստանում Եվրասիական տնտեսական համաժողովի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե Կապանում իշխանության թեկնածուի պարտությունը կապո՞ւմ է մարզպետի նշանակման հետ, Ն. Փաշինյանն ասել է. «Ցավում եմ, որ մենք ընտրություններում պարտություն ենք կրել, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ մենք մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր առաքելությունը թավշյա հեղափոխութունը: Մեր թեկնածուներից երկուսն այս ընտրություններում պարտվել են, մյուսները՝ հաղթել, բայց նրանք, ովքեր պարտվել են, հանդես են եկել հեղափոխության դիրքերից և հայատարարել են, որ պատրաստվում են անդամագրվել ՔՊ-ին: Բայց դա էական չէ, ամենակարևորն այն է, որ ՀՀ-ում ընտորությունների արդյունքները չեն կեղծվել»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ընտրությունը միշտ չէ, որ արտահայտում է ազատ կամարտահայտում և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: