911 միլիոն դոլար. Ինդոնեզիան գնահատել է երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը
4334
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 11:05
![]() Ինդոնեզիայի՝ բնական աղետների կանխարգելման ազգային գործակալությունը հաշվարկել է սեպտեմբերին Սուլավեսի կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը. այն կազմել է 13,82 ինդոնեզիական ռուփի՝ 911 միլիոն դոլար, հաղորդում է The Jakarta Post-ը: Վերջին տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 2256 մարդ, 4612-ը վնասվածք է ստացել, առանց կացարանի է մնացել ավելի քան 223,7 հազարը: Բնական աղետը, Ինդոնեզիայի իշխանությունների գնահատականով, վնասել է 68451 տուն, 327 եկեղեցի, 265 դպրոց, 78 գրասենյակ և 362 խանութ: Նշվում է, որ վերականգման համար երկրին կպահանջվի ավելի քան 10 տրիլիոն ռուփի՝ 658 միլիոն դոլար: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
