Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՀՀԿ-ն առավոտյան նիստ է արել և հաստատել ԸՕ-ի շուրջ իր դիրքորոշումը

194
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 10:35
ՀՀԿ-ն առավոտյան նիստ է արել և հաստատել ԸՕ-ի շուրջ իր դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը:

Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։

Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։