Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լոգարանում հայտնաբերվել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 21-ամյա երիտասարդի դին

1012
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 21:30
Լոգարանում հայտնաբերվել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 21-ամյա երիտասարդի դին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սիմոնյանը սրտի անբավարարության հետևանքով հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Սիմոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել և ծառայությունն անցկացրել է Արցախի Պաշտպանության բանակի ամենաթեժ կետերից մեկում՝ առաջնագծում: