Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

ՃՏՊ-ների վիճակագրությունը՝ 2018 թվականի հունվար-օգոստոսին

372
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 22:10
ՃՏՊ-ների վիճակագրությունը՝ 2018 թվականի հունվար-օգոստոսին

2018 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 373 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 13.4%-ով գերազանցում է 2017 թվականի օգոստոսի ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Իսկ տարվա առաջին 8 ամիսներին՝ հունվար-օգոստոսին, գրանցվել է 2505 ՃՊՏ, 15.3%-ով ավելի շատ, քան 2017 թվականի հունվար օգոստոսին։

ՃՏՊ-ների արդյունքում այս տարվա օգոստոսին զոհվել է 35 մարդ, վիրավորվել է 547 մարդ։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն աճել է 16.7%-ով, վիրավորներինը՝ 7.7%-ով։

Իսկ հունվար-օգոստոսի կտրվածքով պատկերն այսպիսին է. զոհվել է 210 մարդ, վիրավորվել՝ 3680 մարդ։ 2017 թվականի հունվար-օգոստոսի համեմատ զահվածների թիվն աճել է 27.%-ով, վիրավորներինը՝ 13.8%-ով։

Նշենք, որ ՃՏՊ-ների քանակի և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվի աճը շատերը պայմանավորում են նոր կառավարության կողմից ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկողության թուլացմամբ։

Վերջում ավելացնենք, որ օգոստոսյան վիճակագրությունը մի դրական միտում, այնուամենայնիվ, ունի։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նվազել է թե՛ ՃՏՊ-ների, թե՛ դրանց հետևանքով զոհվածների ու վիրավորների թիվը։ Մասնավորապես, օգոստոսին՝ հուլիսի համեմատ, ՃՏՊ-ների թիվը նվազել է 11.4%-ով, զոհերինը՝ 2.8%-ով, վիրավորներինը՝ 11.3%-ով։